ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար
7 փաստ ի պաշտպանություն շոկոլադի

Երևի չգտնվի մեկը, որին մայրը փոքր հասակում զգուշացրած չլինի շոկոլադի չարաշահման հետևանքների մասին: Ժամանակն է հասկանալու, թե որն է ճշմարտությունն ու որը առասպել: Տվյալներ կան, որ այս մթերքը ոչ միայն համեղ է, այլև շատ օգտակար:
Էներգիայի աղբյուր
Շոկոլադում պարունակվող ածխաջրերը մատչելի ու արագ այրվող էներգիա են տալիս, իսկ կակաոյի յուղի բաղադրության ճարպերն ավելի դանդաղ են յուրացվում` օրգանիզմին ապահովելով էներգիայով բավական երկար ժամանակ: Դրա համար շոկոլադ պետք է ուտել, եթե ակտիվ կյանք եք վարում, շատ եք շարժվում կամ էլ սպորտով զբաղվում: Հաշվեք, թե քանի կալորիա եք օրական ծախսում ու ըստ այդմ որոշեք ձեր օրվա շոկոլադի չափաբաժինը: Եթե ճիշտ հաշվարկեք, ապա շոկոլադից վնաս չի լինի:
Օգտակար է ուղեղին
Վաղուց նկատել են, որ շոկոլադը բարելավում է հիշողությունը և, ընդհանրապես, բարերար է ազդում ուղեղի աշխատանքի վրա: Գիտնականները կարծում են, որ կակաոյի ֆլավոնոլները կարող են բարերար ազդեցություն ունենալ ուղեղի աշխատանքի դժվարության ժամանակ, օրինակ` գերհոգնածության, վատ քնի: Շոկոլադի արդյունավետությունը նրանում է, որ այն լայնացնում է ուղեղի անոթները: Ուղեղի կարորագույն բաժիններին ավելի շատ արյուն, հետևաբար` լավ թթվածնամատակարարում է կատարվում:
Շոկոլադի կոֆեին
Շոկոլադի մի սալիկում պարունակվում է ընդամենը 30մգ կոֆեին: Համեմատության համար ասենք, որ մեկ գավաթ սուրճի մեջ այն 180 մգ է: 30 մգ-ն բավարար է սիրտանոթային ու նյարդային համակարգի թեթևակի խթանման համար: Կա կարծիք, որ կակաոն բարելավում է իմունային համակարգի աշխատանքը: Սակայն հիշեք, բուժման նպատակով ավելի լավ է օգտագործել դառը շոկոլադի բարձրորակ տեսակներ:
Օգտակար բուրմունք
Գիտնականները նույնիսկ շոկոլադի բույրն են օգտակար համարում: Այդ անկրկնելի բույրը պայմանավորված է շուրջ 40 եթերային միացություններով: Չի լինի մի մարդ, ում այդ բույրը տհաճ լինի: Ֆիզիոլոգները պարզել են,որ այն բարերար ազդեցություն է ունենում մարդու հոգեկանի վրա. գրգռվածությունն է թուլացնում, վերացնում: Հանգստացնում է և նույնիսկ վերականգնում հոգեկան հավասարակշռությունը: Իհարկե, դա կատարվում է այն պատճառով, որ շոկոլադի հետ են ասոցացվում հաճելի զգացումները, մեր մանկության հիշողությունները: Չէ որ հենց հոտերն են մարդկային զգացողություններից ամենաերկարակյացն ու կայունը:
Հակադեպրեսանտ
Երևի աշխարհի յուրաքանչյուր կին գեթ մեկ անգամ սիրային թախիծը փորձել է մեղմել շոկոլադով: Դա նույնպես իր գիտական բացատրությունն ունի: Կաթն ու սերուցքը բնական տրանկվիլիզատորներ են . հանգստացնում են նյարդային համակարգը, բարձրացնում տրամադրությունը և օգնում պայքարել անքնության դեմ:
Աֆրոդիզիակ
Շոկոլադը ամենահայտնի աֆրոդիզիակն է: Այն պարունակում է ֆենիլալանին անունով նյութ : Դա ամինաթթու է, որը նպաստում է օրգանիզմում էնդորֆինի բնական մշակմանը:
Կարիես ու պզուկներ
Այն առասպելը, որ շոկոլադից պուկներ են առաջանում ու ատամները փչանում, ամենատարածվածն է: Սակայն գիտնականները վստահեցնում են, որ ակնեն մաշկային որոշ գեղձերի գերֆունկցիայի պատճառով է առաջանում, ոչ թե շոկոլադի: Մի ուսումնասիրության ժամանակ մասնագետները համեմատեցին երկու խումբ. մի խմբին առաջարկվել էր շոկոլադի փոխարինիչ, մյուսին` 85% կակաոյի զանգվածով շոկոլադ: Արդյունքում երկու խմբերում փոփոխություններ էլ չկային: Շատ մասնագետներ էլ ասում են, որ շոկոլադը բերանի խոռոչի համար օգտակար է: Կակաոն պարունակում է հակամանրէային բաղադրիչներ, որոնք պայքարում են կարիեսի դեմ, իսկ շոկոլադի մեջ տանինի պարունակությունը խոչընդոտում է բերանի խոռոչում մանրէների բազմացմանը:
Այս ամենով հանդերձ, շոկոլադը բոլոր մթերքների նման օգտակար է չափավոր քանակով:
Ամեն մեկն ինքը պետք է որոշի իր օրական նորմը, այնուամենայնիվ այն չպետք է գերազանցի մեկ սալիկը:

Կարդացեք նաև

Գիտնականները հաշվարկել են, թե որքան ժամանակ է պետք անցկացնել բնության մեջ, որպեսզի դա, իսկապես, առողջության վրա դրական ազդեցություն ունենա: Հեղինակները նշում են, որ դա 2 ժամն է` յուրաքանչյուր շաբաթ: Եվ օգուտ ստանալու համար լրացուցիչ...


Սկրիպպսայի գիտահետազոտական ինստիտուտի (Scripps Research Institute) և Մեյո կլինիկայի (Mayo Clinic) գիտնականները ուսումնասիրել են բնական գունանյութ ֆիզետինի ազդեցությունը ծերության դեմ պայքարում...


Սկրիպպսայի գիտահետազոտական ինստիտուտի (Scripps Research Institute) և Մեյո կլինիկայի (Mayo Clinic) գիտնականները ուսումնասիրել են բնական գունանյութ ֆիզետինի ազդեցությունը ծերության դեմ պայքարում...


Նույն բարձի տևական օգտագործումը կամ անկողնային սպիտակեղենն ուշ-ուշ լվանալը կարող է առողջական խնդիրների հանգեցնել.
այդ թվում` ալերգիաների ու մաշկային հիվանդությունների...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն